ԿԿԱՅԱՆԱ 2016Թ․-Ի ԱՄՓՈՓԻՉ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈՆ

logoՍույն թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 20։00-ին «ՎԱՀԱԳՆԻ» ռեստորանային համալիրում (Հայաստան, 0088, Երևան, Գևորգ Չաուշի փող., 50) «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Բարեգործությունը որպես բարոյական արժեք» բարեգործական երեկո՝ ի զորակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը Հայաստանի Հանրապետությունում։ Սիրով հրավիրում ենք  Ձեզ, ներկա գտնվելու բարեգործական երեկոյին, որը միտված է ևս նպասել ՀՀ-ում աջակից կազմակերպությունների միասնական  փոխհամագործակցության ամրապնդմանը և ապագայի կառուցողական ծրագրերի  նախագծմանը։

Continue Reading

Կամավորների միջազգային օրն է․ Կամավորությունը՝ մադասիրության առհավատչյա

ManuArt (35)Կամավորական շարժումն ամբողջ աշխարհում հատնի է իր վաղեմությամբ։  Գործունեության ոլորտները, որտեղ կարելի է տեսնել կամավորների անհատույց աշխատանքը, իսկապես բազմաթիվ են ու բազմազան։ Հասարակությունը, իհարկե, կամավորների արդյունավետ աշխատանքի կարիքը միշտ էլ ունի:

1985 թ․-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development)։

ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցառումներ ընդունել և իրականացնել՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին և դրանով իսկ խրախուսել ավելի շատ մարդկանց: Ինչպես գիտենք, կամավորների միջազգային օրն ինչպես անհատ կամավորի, այնպես էլ կամավորներ ունեցող կազմակերպությունների համար հնարավորություն է ներկայացնելու իրենց կատարածը, արդյունքները տեղական և միջազգային մակարդակներում: Այս իմաստով, կամավորական գործունեությունը հատկանշական է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման հարցում։ Օրվա առիթով, «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորում է իր կամավորներին, ինչպես նաև աշխարհում բոլոր կամավորներին, մաղթում նրանց արդյունավետ գործունեություն և անսպառ բարեհոգություն, որը հենց իսկ նրանց՝ բոլորի առանձնահատկությունն է։

Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամության միջազգային օրը

12Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կանսկսած գործատուների վերաբերմունքից, մինչև իսկ` զուտ մարդկային շփումներ, չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան և այն ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ դառնալով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու համար մեծագույն անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։ 
Continue Reading

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԼՍԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը` 17։30-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Երևան, Իսահակյան փող․ 1):

2016Սիրով հրավիրում ենք  Ձեզ, մասնակցելու հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ կայանալիք «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող համերգային միջոցառմանը։ Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հավասար պայմանների ստեղծումը և հավասար հնարավորությունների ապահովումն է, ինչպես նաև նրանց մասնակցային ներառման կարևորության մասին հանրային իրազեկման բարձացումը։

Միջոցառումը ներառում է նաև ֆոտո-ցուցահանդես, որի հիմքում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններն են։ Հավասար հնարավորությունների գաղափարի տարածումը և դրական փորձը արդյունավետ կանդրադառնան հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին կարծրատիպերի կոտրմանը և կնպաստեն նրանց իրավունքների մասին հասարակության իրազեկության բարձրացմանը ՀՀ-ում։ Continue Reading

Աջակցություն՝ Վերոնիկա Համբարյանին

Վերոնիկա Հարությունի Համբարյանը ծնվել է 0902.2011թ.-ին: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈւԿ՝ մանկական ուղեղային կաթված (սպաստիկ կվադրիպարեզ), որը ազդեցություն է ունենում ոչ թե մկանների կամ նյարդերի, այլ ուղեղի վրա, ինչի հետևանքով առաջանում է շարժումներն ու կեցվածքը ճիշտ վերահսկելու և կառավարելու դժվարություն, և հետևաբար, հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարման արդունքում՝ նա ունի շարժողական խնդիր: Քայլքի ֆունկցիոնալ առաջընթացի, վիճակի հետագա կայունացման համար երեխային անհրաժեշտ է կանգնակ։

Ուստի, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը «Մեկ քայլ առաջ»  ծրագրի շրջանակներում աջակցեց երեխային՝ տրամադրելով անհրաժեշտ կանգնակը 120000դրամ արժողությամբ: Նշենք, որ «Մեկ քայլ առաջ» ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը ՀՀ-ում, որի իրականացմանը մասնակցում են բացառապես տեղական կազմակերպություններ:

Աջակցություն՝ Հրաչ Հակոբյանին

Հրաչ Արմենի Հակոբյանը ծնվել է 3108.2010թ.-ին: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈւԿ՝ մանկական ուղեղային կաթված (սպաստիկ կվադրիպարեզ) և շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Երեխայի մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունները։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Վիճակի հետագա կայունացման համար երեխային անհրաժեշտ է հենաշարժողականություն կարգավորող քայլակ, որը կնպաստի մարմնի դիրքի ձևավորմանը։

Ուստի, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը «Մեկ քայլ առաջ»  ծրագրի շրջանակներում աջակցեց երեխային՝ տրամադրելով անհրաժեշտ կանգնակը 120000 դրամ արժողությամբ: Նշենք, որ «Մեկ քայլ առաջ» ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական
ներառմանը և վերականգնմանը ՀՀ-ում, որի իրականացմանը մասնակցում են բացառապես տեղական կազմակերպություններ:

Աջակցություն՝ Սամվել Գոգանյանին

siteՍամվել Վիգենի Գոգանյանը ծնվել է 23.11.2011թ.-ին: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈւԿ՝ մանկական ուղեղային կաթված (սպաստիկ կվադրիպարեզ), որի հետևանքով առաջացել է շարժողական դժվարություններ, որոնք  բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, որով էլ մեծ դժվարությամբ է  զարգանում հենաշարժողական ֆունկցիաները, իսկ երեխայի վիճակի հետագա կայունացման համար երեխային անհրաժեշտ է հենաշարժողականություն կարգավորող քայլակ։

Ուստի, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը «Մեկ քայլ առաջ»  ծրագրի շրջանակներում աջակցեց երեխային՝ տրամադրելով անհրաժեշտ կանգնակը 97000դրամ արժողությամբ: Նշենք, որ «Մեկ քայլ առաջ» ծրագիրն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը ՀՀ-ում, որի իրականացմանը մասնակցում են բացառապես տեղական կազմակերպություններ: