ՄԵՐ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ…

ManuArt (35)Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի հունիսի մեկը նշվում է որպես երեխաների պաշտպանության օր: Այս օրվան հատկապես մանուկներն սպասում են սրտատրոփ, քանզի բոլորի ուշադրությունը սևեռված է հենց նրանց: Սակայն երեխաներին սիրով ու հոգատարությամբ պետք է շրջապատել ամեն օր: Դրա կարիքն ունեն հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր հաճախ անտեսվում են հասարակության կողմից:

Անդավաճան մնալով իր սկզբունքներին՝ ինչպես ամեն տարի հունիսի 1-ին, այս տարի ևս «ԷԽՈ» ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների համար կազմակերպել էր հունիսմեկյան միջոցառում: Միջոցառմանը ներկա էին  «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց ծնողների հետ, որոնց ուրախ ու տոնական ժամանցը ապահովեց «Մանու Արտ» ստուդիան, իսկ ձևավորման համար շնորհակալ ենք «Արտ-Արտ» ստուդիային, ի դեմս տնօրեն Արթուր Ավագյանի: Միջոցառմանը ներկա էին նաև ժողովրդական երգիչներ Գրիգոր Միրզոյանը և Եվա Եգանյանը: Ներկաների համար պատրաստվել էր հյուրասիրություն, իսկ վերջում երեխաները ստացան նվերներ:

«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմն իր խորին շնորհա­կա­լու­թյունն է հայտնում «Մանու Արտ» ստուդիային, «Անդվերպեն», «Ֆաբերլիկ Զակավկազե», «Արմտեքս Գրուպ», «Ոսկե Կար», «Զոլոտոե Պոլե», «Պոլին Սիթի», «Աբդա», «Թամարա», «Լայթ Սթայլ», «Բեյբի Թաուն», «Վանիլա Խմորեղեն», «Զատիկ», «Ինտեր Հոմ», «Մամմի», «Տաշիր Պիցցա», «Տուկասա», «Աշտարակ-Կաթ», «Կենգուրու», «Հայր և որդի Գալստյաններ», «Դամասկա», «Լաքշրի», «Ջաննա և Վահե», «ՏՏ Թոյս», «ՎՎՍ Սթայլ», «Պեպսի Կոլա», «Սար-Ջի», «Ջոնիկ», «Ծովի աստղ», «Նոյյան», «Պիցցա Ակումբ», «Նարե», «Սանո», «Կրիստալ», «Օրկեստրա», «Մառնիկ», «Վաս Գրուպ», «Բայազետ 1», և «Սելենա Սերվիս» ընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի “Focus on Children Now” կազմարկերպությանը: Շնորհակալ ենք, Ձեր աջակցությունն ու վստահությունը մեզ համար շատ կարևոր է: