ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«ԼՍԵԼԻ ԴԱՐՁՆԵՆՔ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը` 17։30-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում (Երևան, Իսահակյան փող․ 1):

2016Սիրով հրավիրում ենք  Ձեզ, մասնակցելու հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ կայանալիք «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» խորագիրը կրող համերգային միջոցառմանը։ Միջոցառման նպատակը հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հավասար պայմանների ստեղծումը և հավասար հնարավորությունների ապահովումն է, ինչպես նաև նրանց մասնակցային ներառման կարևորության մասին հանրային իրազեկման բարձացումը։

Միջոցառումը ներառում է նաև ֆոտո-ցուցահանդես, որի հիմքում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հաջողված պատմություններն են։ Հավասար հնարավորությունների գաղափարի տարածումը և դրական փորձը արդյունավետ կանդրադառնան հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասին կարծրատիպերի կոտրմանը և կնպաստեն նրանց իրավունքների մասին հասարակության իրազեկության բարձրացմանը ՀՀ-ում։

Միջոցառմանը ներկա կլինեն հաշմանդամություն ունեցող երտասարդներ, շահագրգիռ անձինք՝ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես կգան նաև հայտնի երգիչ-երգչուհիներ։

 Հավելում միջոցառումն իրականացնող կազմակերության մասին

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որի առաքելությունն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծումը, ապահովումը: Ավելին՝ www.ekho.am:

Նշենք, որ «Լսելի դարձնենք հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձայնը» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը լուսաբանման գործում, քանզի շատերն են բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ… Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (093) 750057 կամ գրեք մեզ` info@ekho.am:

  «ԷԽՈ» ՀԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ