ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Հանրաքվեի տեղամաս 29/14
Հանրաքվեի տեղամաս 29/14

Համաձայն 2017 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է ավելի քան 205166 հաշմանդամություն ունեցող անձ։ Անշուշտ, նրանք պետք է ունենան մյուսների հետ հավասար հիմունքներով քվեարկելու և ընտրվելու իրավունք: Ոչ ոք չպետք է կաշկանդված լինի հաշմանդամության հիմքով օրենքով կամ գործնականում՝ իր քաղաքական իրավունքներից օգտվելու հարցում: Հավասար և ազատ ընտրական իրավունքը մարդու հիﬓարար իրավունքներից ﬔկն է, որի իրականացումը պետությունը պետք է երաշխավորի քաղաքացիների ազատության և կամավորության սկզբունքով։ Անհաժեշտության դեպքում պետությունը պետք է լրացուցիչ հնարավորություններ սահմանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ազատ կամքի արտահայտման և քվեարկության գաղտնիության ապահովման համար: Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու և ընտրվելու իրավունքը՝ այդ թվում, ապահովել ընտրական գործընթացի, քվեարկության վայրի և նյութերի համապատասխանությունը, մատչելիությունը, դյուրընկալությունը և օգտագործումը, ինչպես նաև դյուրացնել օժանդակ և նոր տեխնոլոգիաների կիրառումը: Ինչպես նաև պետությունը պետք է նաև երաշխավորի, որ գաղտնի քվեարկությունն իրականացվի առանց ահաբեկման, ընդ որում անձի խնդրանքով՝ իր ընտրած որևէ այլ անձի օգնությամբ:

Հայաստանի ընտրական գործընթացնների վերաբերյալ օրենսդրական դաշտի անկատարությունը և անգամ բացակայությունը ոչ ﬕայն անհնար է դարձնում կամ սահմանափակում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը ընտրական գործընթացներին, այլև բացասականորեն է ազդում կյանքի ընդհանուր որակի վրա:

Սակայն, չնայած օրենսդրական որոշակի բարեփոխուﬓերին և ֆորմալ գործընթացներին, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացները հիﬓականում շարունակում են ﬓալ ոչ ներառական: Մինչդեռ, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվեց բարեփոխված նոր Ընտրական օրենսգիրքը, որում պետք է քայլեր ձեռնարկված լինեին համակարգի ներառականության և մատչելիության ապահովման համար, բայց այն անգամ չստացավ պատշաճ հնչեղություն:

Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը ներառական հասարակության կայացման գործում և հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու և ընտրվելու իրավունքի լիակատար իրացման տեսանկյունից՝ Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանձն է առել գնահատել ընտրական գործընթացնների մատչելիությունն ու մասնակցային ներառականությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար ՀՀ-ում։